ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 16-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում բժշկական հաստատություններում ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպանը, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ընթացակարգերին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։

