Սկանդալ Թուրքիայում․ մաֆիայի ղեկավարի բացահայտումները ցնցում են Էրդողանի կառավարությունը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը բուռն կերպով է արձագանքում փախուստի մեջ գտնվող հանցավոր խմբի ղեկավարի կառուպցիայի մեղադրանքներին, որի YouTube-ի տեսանյութերն արդեն դիտել են միլիոնավոր թուրքեր։ Թուրքիայի իշխող ուժին ցնցող նոր սկանդալին անդրադարձել է բրիտանական BBC-ն։

Լրատվամիջոցը նշում է, որ բանդայի ղեկավար Սեդաթ Փեքերի՝ կիրակի հրապարակած տեսանյութն ունեցել է ավելի քան 12 մլն դիտում։ Երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կոչ է արել հետաքննել Փեքերի հայտարարություններն ու մեղադրել զրպարտության մեջ։

Փեքերը նշել է, որ հիմա Դուբայում է։ Ի դեպ՝ նա մի քանի անգամ արդեն բանտարկվել է Թուրքիայում։ Փեքերը սկսել է տեսանյութերը հրապարակել մայիսի սկզբին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը թիրախավորել է նրան ու իր բանդային։ Փեքերն անցյալ տարի փախել է Թուրքիայից՝ հետապնդումներից խուսափելու համար, ավելի վաղ էլ բանտարկվել է՝ խարդախության ու հանցավոր խումբ ղեկավարելու համար։

Լրատվամիջոցը գրում է, որ ըստ Փեքերի՝ ներքին գործերի նախարար Սոյլուն նրան պաշտպանություն է առաջարկել անցյալ տարի և դուրս բերել երկրից՝ հնարավորություն տալով փախչել Թուրքիայից նախքան ձերբակալումը։ Սակայն Սոյլուն, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է, հերքում է այս պնդումները։ Նա նշում է, որ տեսանյութերը «միջազգային գործողության» մաս են։

Անցյալ շաբաթ էլ Էրդողանը հայտարարել էր, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը  խաղաղություն է բերել Թուրքիային՝ պայքարելով Փեքերի նման խմբավորումների դեմ և «կխափանի այդ կեղտոտ սցենարը»։

Իսկ կիրակի թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Սեդաթ Փեքերի եղբորը՝ Աթիլլային Էգեյան ծովի ափին գտնվող Մուգլա շրջանում, երբ Սեդաթը հայտարարել է, որ 1996 թվականին Աթիլլային ուղարկել է՝ սպանելու կիպրացի թուրք լրագրող Քութլու Ադալին։ Վերջինը սպանվել է Կիպրոսում, բայց այս սպանությունը չէր բացահայտվում։

Բացի այդ՝ Փեքերը պնդում է, որ Ադալի սպանությունը պատվիրել է նախկին ներքին գործերի նախարար Մեհմեթ Ագարը։ Նա նաև նշել է, որ Ագարը կապ ունի 1993թ․ մեկ այլ հայտնի լրագրող Ուգուր Մումջուի սպանության հետ։ «Ջումհյուրիեթ»-ի հետաքննող լրագրող Մումջուն սպանվել է ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով։

«Մենք վերադառնում ենք 1990-ականնե՞ր։ Շատերն են այս հարցը հիմա Թուրքիայում տալիս։ Դա մաֆիայի բանդաների, ոստիկանության, քաղաքական գործիչների և գործարար շրջանակների բարդ կապերի դարաշրջան էր»,- գրում է  BBC-ին՝ նշելով, որ երբ իշխող կուսակցությունը 2000-ականներին եկավ իշխանության, պնդում էր, որ այդ շրջանն ավարտված է։ Էրդողանն ասում էր, որ  «հիմա նոր Թուրքիան է՝ հինը մնացել է անցյալում»։

Բայց Սեդաթ Փեքերի պնդումները վիճարկում են այդ պատմությունը։ Նա կարևոր գործիչ էր 1990-ականներին։ Հրապարակման մեջ նշվում է, որ հիմա Թուրքիայում լրատվամիջոցների մեծ մասը կառավարության խոսափողն է։ Տնտեսությունը ծանր վիճակում է՝ համավարակից է՛լ ավելի տուժած, ուստի միլիոնավոր մարդիկ նայում են մաֆայի ղեկավարի YouTube-ի ալիքը։

Փեքերը սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ է առաջացրել՝ արտացոլելով Թուրքիայի կտրուկ քաղաքական բևեռացումը։

Ներքին գործերի նախարար Սոյլուն էլ, որը Փեքերի հիմնական թիրախներից է, թվում է՝ գտնվում է դժվարին իրավիճակում, իշխող կուսակցության իր գործընկերները չեն շտապում բացահայտ աջակցել նրան։ Որոշներն էլ հավատում են, որ եթե Էրդողանը ցանկանում է համոզել իր ընտրազանգվածին, պիտի ավելին ասի, հակառակ դեպքում՝ այդ մեղադրանքները կարող են վնասել նրա կուսակցության աջակցությանը։

Բացի այդ, լրատվամիջոցը հավելում է, որ կիրակնօրյա տեսանյութում Սեդաթ Փեքերը նշում էր՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդին կապված է թմրավաճառների հետ ու նույնիսկ այս տարվա սկզբին մեկնել է Վենեսուելա թմրանյութերի բիզնեսի հարցերով։ Յըլդըրըմն այս մեղադրանքն անվանել է  «զրպարտություն» և «ամենամեծ վիրավորանք»՝ նշելով, որ որդին գնացել է Վենեսուելա՝ Covid-19 թեստերի ու պաշտպանության միջոցների մատակարարման համար։

Թուրք փաստաբաններն էլ հորդորում են պաշտոնական հետաքննություն իրականացնել Փեքերի մեղադրանքների վերաբերյալ։

Էմմա Չոբանյան