Այս պահին ՀՀ-ում ծանր համաճարակային իրավիճակ է, հիվանդանոցային համակարգը ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառված է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան: «Հիվանդացության մոտավորապես 90 տոկոսով աճ ունենք: Առաջիկա շաբաթվա ընթացում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք. …

