Մեր բանակցողը չի լքի խրամատը, եթե լինենք իշխանության. Մարուքյանը՝ ԱԳ նախարարի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում է բանակցությունների միջոցով ադրբեջանական զորքը դուրս հանել Հայաստանի տարածքից, արտաքին քաղաքականության հարցում հանդես բերել բալանսավորված մոտեցում: Այս մասին նշեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Մարուքյանը նախ նշեց, որ ազգային համերաշխության, ներքին հաշտության, իրար հետ լինելու, ընդդեմ թշնամու միասնական հանդես գալու իրենց թեզերը գնալով ավելի ու ավելի է արդիական դառնում՝ հատկապես երեկվա քարոզչական օրվանից հետո: ԼՀԿ նախագահը մտահոգիչ է համարում թե վարչապետի պաշտոնակատարի, թե ընտրապայքարին մասնակցող նախկին իշխանությունների, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի՝ միմյանց ուղղված հայտարարությունները: Ըստ նրա՝ ԼՀԿ-ի ուղերձն այլընտրանքային է:

Մարուքյանն ընդգծեց, որ հակառակորդին Հայաստանի տարածքից պետք է դուրս հանել բանակցություններով: Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» դիվանագիտական ճակատում կարող է մեծ ներդրում ունենալ: «Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերը հանելու ենք ՀՀ տարածքից: 540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով»,- ասաց Մարուքյանը՝ վստահեցնելով՝ մեր բանակցողը չի լքի խրամատը, եթե լինենք իշխանության:

Մանրամասները՝ տեսանյութում: