Հայաստանի 38 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաաստանի Հանրապետության 9 մարզի 38 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ Համայնքներից 36-ում տեղական իշխանությունը կձևավորվի համամասնական ընտրակարգով,  ևս 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով 441 համայնքներ միավորվելով կդառնան 38, ընդհանուր Հայաստանում կլինի 79 համայնք՝ ներառյալ Երևանը։  Հենց այս 38 խոշորացված համայքներում էլ այսօր անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ կլինեն Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։  Այս երկու համայնքները եզդիաբնակ են, այդ պատճառով էլ չեն ներառվել խոշորացման ծրագրում։ Մեծաձոր համայնքում 131 ընտրողների քվեի համար կպայքարեն 2 անկուսակցական թեկնածւներ, իսկ Արևուտ համայնքի 486 ձայնի համար՝ 3 թեկնածու՝ 2-ը անկուսակցական։

Ամենամեծ ընտրազանգված ունեցող Վանաձորում այս տարի քվեարկության իրավունք ունի 93 հազար 836 քաղաքացի։ Մրցակցությունը թեժ է․ համայնքը կառավարելու համար կմրցեն 10 կուսակցություններ։

Քվեարկությունը կտևի 12 ժամ․ ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին և կփակվեն 20:00-ին, որից անմիջապես հետո կսկսվի հաշվարկը: