Խաչատուր Սուքիասյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Վանեցյան․ նորընտիր ԱԺ-ի 107 հին ու նոր անունները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների մասին՝ հիշեցնելով, որ հուլիսի 17-ին ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները․ «Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Շնորհավորում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրության արդյունքներով ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,-ասաց նա։

Այսպիսով, հստակ է, թե ովքեր են լինելու 8-րդ գումարման խորհրդարանի 107 պատգամավորները։ Ազգային ժողով անցած 3 ուժերի ընտրական ցուցակներից ԿԸՀ ինքնաբացարկ ներկայացրեց ընդհանուր առմամբ 20 թեկնածու։

Եվ այսպես․ խորհրդարանում մեծամասնություն կազմած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 պատգամավոր, որոնցից վերջին երեք համարներն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։ Ուշագրավ է, որ այս անգամ իշխող ուժի ցուցակում 2 գործարար կա, որոնք լինելու են ԱԺ-ում՝ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը։

Սուքիասյանը նախկինում 3 անգամ պատգամավոր է եղել․ մոտ 10 տարի, ըստ էության, քաղաքականությամն մեջ չի եղել, որևէ պաշտոն չի զբաղեցրել և զբաղվել բացառապես գործարարությամբ: Գուրգեն Արսենյանն էլ 1991-92 թթ․ եղել է ՀՀԿ քաղխորհրդի անդամ, 2000-2007 թվականներին ԱԺ պատգամավոր, 2012-ին էլ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։

Խորհրդարանում մեծությամբ 2-րդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը կունենա 29 պատգամավոր, որոնցից մեկն ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը պատգամավորի կարգավիճակում երբեք չի եղել, 2018 թ․ հունիսից հոկտեմբեր զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Ցուցակի հաջորդ առանցքային դեմքը Վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն է, որը 2016-ից 2018-ը Սյունիքի մարզպետն էր։ Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանը դաշնակցական նախկին պատգամավորներ են։

«Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում 7 պատգամավոր կունենա․ ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը 2000 թվականից ԱԱԾ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018 թին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն։ Այդ պաշտոնից ազատվել էր 2019-ի սեպտեմբերին։ Ցուցակում 2-րդ համարը 2011-ից 2018 թվականները Երևանի քաղաքապետ աշխատած Տարոն Մարգարյանն է։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ հաշվի առնելով, թե որ ուժերն են լինելու օրենսդիրում, թեժ վեճերից ու անգամ ծեծկռտուքից դժվար թե խուսափել լինի, սակայն շեշտում է՝ պետք է քաղաքական պայքար ընթանա, չնայած ատելության մթնոլորտին։
ԿԸՀ-ն այսօր կազմեց մանդատների վերաբերյալ արձանագրությունը։ Հանձնաժողովի նախագահը հնչեցրեց խորհրդարան անցած պատգամավորների անուններն, ապա հրապարակեց ԱԺ անդրանիկ նիստի օրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մերի Մարտիրոսյան