2020 թվականի դրությամբ՝ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք, ուսուցիչների բացակայության պատճառով, չեն դասավանդվում։ Այդ առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով՝ շուրջ 695 ուսուցչի կարիք կա։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ուսուցիչների բացակայության խնդրին Հայաստանը բախվել է դեռևս 1990-ականների սկզբին, այնուհետև, երբ աշակերտների թիվն աստիճանաբար նվազել է, խնդիրն ինքնաբերաբար լուծվել է։ Փորձագետը …

