Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խորհուրդ տվեց արցախցիներին՝ հեռու մնալ քաղաքական ընդվզումներից։ «Երևանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին։ Հարիր չէ ղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է ձեր կողքին, ամեն ինչ արել են ձեզ համար։ Կրել են զրկանքներ, շարունակում են կրել։ Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ»,- նշեց Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։