Ընդդիմադիրներից մեկն ասոցացվում է մահվան հետ․ իր օրոք Հոկտեմբերի 27 է եղել․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինչո՞ւ ենք մենք խոսում վախերից, որովհետև ընդդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է մահվան հետ։ Ինքը ասոցացվում է մահվան հետ, որովհետև Հոկտեմբերի 27 է տեղի ունեցել, երբ ինքը եղել է երկրի անվտանգության երաշխիքը։ Պատմության ընթացքում կպարզենք՝ արդյոք այդ երաշխիք լինելը միակ մասնակցությունն է եղել այդ ամենի մեջ, թե ոչ։ Այդ մարդու իշխանավարման տարիներին տեղի է ունեցել Մարտի 1, այո, Ռոբերտ Քոչարյանի օրոք Երևանի փողոցում գնդակահարվել են 10 մարդիկ, հայ մարդկանց գնդակահարել են փողոցում։ Մարդուն զուգարանում գլուխն այնքան են խփել լվացարանին, որ մահացել է։ Դրա համար ենք խոսում դրա մասին, որովհետև մարդիկ չեն վախենում, որ նա գալու է իշխանության, ու էդ մարդկանց մեծ մասն այսօր այստեղ նստած է։ Ձեզ հույս մի տվեք, կգնաք Սերժ Սարգսյանի հետ կմրցեք և ձեր անցյալի հետ կմրցեք։ Ռոբերտ Քոչարյանի, դաշինքի, դաշնակցականների հիմնական մրցակիցն անցյալն է, որին իրենք չեն կարողանալու հաղթել»,- ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով նախընտրական բանավեճից Ռոբերտ Քոչարյանի հրաժարվելուն՝ Սիմոնյանը նշեց. «Ախր էդ մարդը հայերեն չգիտի, ոչ խոսել գիտի, ոչ գրել գիտի, ո՞նց է գալու բանավեճի»։

«Գալիս եք այստեղ, ասում՝ դուք հանձնեցիք Արցախի 70 տոկոսը։ Ստամբուլում Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմի մեջ։ Եվ ինչպես նշեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, բանակցությունները ձգվել են այնքան, մինչև Ադրբեջանը կարողանա ուժեղանալ։ Բա եկեք այսպիսի բաների մասին խոսեք, մուսկուլներով, նաև հիմնականում դեմքի մուսկուլներով խաղալով, դրսից փիարշիկներ բերելով, կերպար ստեղծելով ձեզ թվում է մարդկանց կարող եք խաբել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Սիմոնյանն ընդգծեց, որ Քոչարյանի ղեկավարած դաշինքը երկար կյանք չի ունենալու. «Ամսի 21-ին լույսը բացվելու է, և այդ փչած փուչիկից ոչ մի բան չի մնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում: