Այդ մարդը նույն վախկոտ, մեջքը ծուռն է, որ ասում էր՝ ալբանացի եմ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Վահագն Ալեքսանյանը բանավիճեցին՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը:

Վահագն Ալեքսանյանը պատասխանելով Աննա Գրիգորյանին՝ նշեց. «Տիկին Գրիգորյանը լավ կանի պատասխանի, որ իր ընտանիքի անդամը՝ ամուսնու եղբայրը, երբ նոյեմբերի 9-ին գրոհում էր կառավարության շենքը, արդյո՞ք մեկն էր այն մարդկանցից, որ Մարտիրոս Սարյանի նկարն էին գողանում կառավարության շենքից։ Ի՞նչ արեցի՞ն էդ նկարը, ծախեցի՞ն։

Եվ այսօր այստեղ ականատես եղանք մի եզակի լկտիության, երբ այս դահլիճում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը քմծիծաղով ասում է՝ ասում եք՝ Քոչարյանից չեք վախենո՞ւմ։
Այս դահլիճի պատերը դեռ ներծվված են Հոկտեմբերի 27-ի արյամբ, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որը տեղի է ունեցել մի քանի օր հետո այն բանից, երբ Անվտանգության խորհրդի նիստում Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են քվեարկել Մեղրին հանձնելու՝ Ռոբերտ Քոչարյանի ծրագրին։

Մենք չենք վախենում, որովհետև առանց անսահման պետական իշխանության ու անպատժելիության ձեր առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, նույն խեղճ, մեջքը ծուռ արարածն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ասում էր՝ ալբանացի եմ»։

Հիշեցնենք՝ Աննա Գրիգորյանը դուրս է եկել իշխանական խմբակցությունից և այժմ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի պատգամավորի թեկնածու է:

Մանրամասները՝ տեսանյութում: