Վենետիկի հանձնաժողովն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փաթեթների վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Վենետիկի հանձնաժողովը դիտարկվում է որպես Եվրոպայի խորհրդի իրավական հարցերով առավել փորձառու մարմին, որը …

