Իդենտիֆիկացումը դժվար գործընթաց է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական զոհվածների կամ գերի ընկածների քանի տոկոսն է սիրիացի ահաբեկիչ: «Մեզ մոտ եղած ադրբեջանական զոհերի իդենտիֆիկացումը դժվար գործընթաց է, հատկապես նման մարտական գործողությունների ժամանակ, երբ կիրառվում են շատ մեծ խտության հրետանային միջոցներ, կրակային խոցման միջոցներ: Հաճախ զոհվածների մարմիններն ամբողջական …