Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում օգոստոսի 15-ին ացկացվեց «Մեղվաքամ 2020» փառատոնը: Համավարակով պայմանավորված, այս տարի հյուրերը թեև քիչ էին, բայց մասնակցելու ցանկություն հայտնած մարտունեցիներն էին շատ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը միջոցառումը կազմակերպվել էր «Իմ Ագրոամառը» միջազգային ամառային ճամբարի և Մեղվաբուծության զարգացման կենտրոնի հետ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ. Սմարթ» ծրագրի շրջանակներում: «Տոնը դարձել է …