Ես թշնամիներ չունեմ Փաշինյանի և Քոչարյանի թիմերում, նրանց կհամախմբեմ. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-Պարո՛ն Մարուքյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կողմնակից է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը կարգավորել իր առաջարկած տարբերակով, այն է՝ երկու կողմերը հետ են քաշում իրենց զորքերը, տեղակայվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության որևէ պետության կամ ՌԴ-ի դիտորդները, մեկնարկում են սահմանազատման աշխատանքները: Ի՞նչ գործնական քայլեր սպասենք Ֆրանսիայից, դիտորդներ կուղարկի՞ Հայաստան:

-Տրվել է արձագանք, որ մենք պատրաստ ենք գալ և ձեր սահմաններին կանգնել, սա նշանակում է, որ մենք պետք է սպասենք ֆրանսիացի դիտորդներին, բայց ես կարծում եմ՝ Ֆրանսիան կսպասի, որ համանախագահության մյուս անդամներն էլ պատրաստակամություն հայտնեն, որ դա լինի կոլեկտիվ նախաձեռնություն:

Նիկոլ Փաշինյանի այս այցը նաև ունի նախընտրական նշանակություն: Այս այցի արդյունքերը փորձ է արվում վաճառել ներքաղաքական կյանքի վրա՝ ընտրություններից առաջ:

-Մայիսի 12-ին Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունից հետո Պաշտպանության նախարարությունն ամեն օր հաղորդագրություններ էր հրապարակում՝ ներկայացնելով սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը։ Վերջին առնվազն մեկ շաբաթվա ընթացքում այս առումով, կարծես, լռություն է։ Ձեր կարծիքով՝ սա ինչո՞վ կարող է պայմանավորված լինել:

-Սա արդյունքն է այն բանի, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար է աշխատել 2000 թվականին և շուրջ քսան տարի պաշտպանության հետ կապ չի ունեցել, հետո նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական՝ պատերազմի ժամանակ, պատերազմը պարտվել ենք, նշանակվել է պաշտպանության նախարար: Մի մարդ, որը քսան տարի չի զբաղվել այդ գործով, կարո՞ղ է ինչ-որ բան անել: Մեր ՊՆ-ն այն վիճակում չէ, որ այնտեղ կարող է դրական բան լինել:

-Դուք խոսում եք ՊՆ-ից, բայց մենք նախարար չունենք ԱԳՆ-ում, և տեղեկություններ կան, որ հրաժարական են տվել փոխնախարարները: Սա ինչի՞ արդյունք է և ի՞նչ վտանգներ է պարունակում:

-Պաշտպանության նախարարի պաշտոնը կարևոր է, բայց ԱԳ նախարարի պաշտոնն ավելի կարևոր է, որովհետև եթե մեր տարածք է մտել ադրբեջանական զորք և նրանց մենք ուժով չենք հանում, բանակցում ենք, հարց է առաջանում, թե բանակցողն ով է: Ենթադրելի է, որ տեղակալներից մեկը պետք է լինի փոխարինող, բայց ես չգիտեմ, թե նրանցից ով է այդ փոխարինողը, Հայաստանը չունի ԱԳ նախարար: Սա քաոս էլ չէ․․․ քաոսն այն ժամանակ էր, երբ կար նախարար, հիմա չգիտես՝ ինչ է: Ո՞վ է ասել, որ ԱԳ նախարարը կարող է դուռը շրխկացնել և գնալ:

-Պարո՛ն Մարուքյան, քարոզարշավն անցնում է ամբողջովին այլ պայմաններում. եթե նախկինում քաղաքական ուժերը սոցիալական կյանքի բարելավում էին խոստանում, ապա հիմա քաղաքացիները ցանկանում են լսել անվտանգության և տարածքային անձեռնմխելիության ապահովման տարբերակներ: ԼՀԿ-ն ի՞նչ է առաջարկում:

-Մեր խոսակցությունը ժողովրդի հետ է: Մինչև համերաշխություն չլինի, ոչ մի վերականգնում, փախստականների խնդրի լուծում, սահմանների և ապաշրջափակման հարցեր չեն լուծվելու: Քոչարյանն և Փաշինյանը ցանկանում են «կրել», մենք կոչ ենք անում քվեարկել մեր օգտին: Մենք կձևավորենք ազգային համաձայնության կառավարություն: Ես թշնամիներ չունեմ Փաշինյանի և Քոչարյանի թիմերում, նրանց կհամախմբեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան