Ադրբեջանը ականի վրա պայթած լրագրողների մահվան մեջ մեղադրել է Հայաստանին

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում Լեռնային Ղարաբաղի գրավյալ Քարվաճառի շրջանում հակատանկային ականի վրա պայթած ադրբեջանցի լրագրողների մահվան մեջ մեղադրել է Հայաստանին, հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանական գերատեսչությունն ավելի հեռուն է գնացել և կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ «աչքերը չփակել հայերի կողմից ականների դիտավորյալ տեղակայման քաղաքականությանը և պահանջել Հայաստանից միջազգային իրավունքի իր պարտականությունների կատարում»։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քարվաճառում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ ավտոմեքենան, ինչի հետևանքով մահացել են AZTV-ի ու «Ազերթաջ»-ի լրագրողներ Սիրաջ Աբիշովն ու Մագերամ Իբրահիմովը։ AZTV-ն հայտնում է նաև մեկ այլ աշխատակցի՝ ռեժիսոր Էմին Մամեդովի, ինչպես նաև վարորդի ու քաղաքացիական անձի վիրավորվելու մասին։ Վիրավորներից մեկը ևս ավելի ուշ մահացել է։

Տաթև Ֆռանգյան