Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Սահմանադրության պահապանների խորհրդին կոչ է արել վերանայել որոշ թեկնածուների՝ երկրում 13-րդ նախագահական ընտրություններին մասնակցելու դիմումները, հաղորդում է IRNA-ն: Խամենեին անարդար է համարել որոշումը որոշ դիմումատուների պարագայում։ Ըստ նրա՝ իրենց առաջադրված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, Խամենեին չի նշել դիմումատուների անունները: «Այդ մեղադրանքները չեն արտացոլում իրականությունը։ Սակայն, ցավոք, …

