Տիգրան Մուկուչյանը՝ ընտրություններին թիվ 1 «նկարիչ» լինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ 5 քմ մակերեսը գերազանցող պաստառները կարող են փակցվել նախապես բաշխված վահանակների վրա. Մենք վահանակների բաշխումն իրականացրեցինք, սակայն մինչ այդ արդեն կային տարաբնույթ պաստառներ, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նրան, որ որոշ պաստառներ ապամոնտաժելուց հետո այդ պաստառները փակցրած անձինք դիմել էին դատարան՝ վիճարկելով ԿԸՀ որոշումները:

Նա հիշեցրեց, որ դեռ օրեր առաջ իրենք հայտարարել էին, որ 5քմ մակեերեսը գերազանցող այն պաստառները, որոնք կհամարվեն քարոզչության հետ ասոցացվող եւ ԿԸՀ-ի կողմից բաշխված վահանակների հետ առնչություն չեն ունենա, պետք է հանվեն. «5 քմ մակերեսը գերազանցող ինչքան պաստառներ, որ կարողացել ենք հայտնաբերել, դրանց վերաբերյալ եղել է կարծիք: Մենք այդպիսի որոշումներ ենք կայացրել «Լուսավոր Հայաստանի» պաստառների հետ կապված, 5165 կուսակցության հետ կապված, Տիգրան Արզաքանցյանի պատկերով պաստառների հետ կապված:

Հնարավոր է լինեն էլի պաստառներ, որոնք շրջայցերի ժամանակ հնարավոր չի եղել հայտնաբերել: Ամեն մի պաստառի համար առանձին որոշում է կայացվել, որովհետեւ պետք է այդ պաստառները քարոզարշավի հետ ասոցացվող ճանաչվեն, որպեսզի հանվեն: Եթե դրանք ասոցացվող են ճանաչվում, ապա ՏԻՄ-երը պետք է հանեն այդ պաստառները»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ կապ չունի, թե երբ են տեղադրվել այդ պաստառները, քարոզարշավի ժամանակ նման պաստառներ չպետք է լինեն:

Մանրամասները՝ տեսանյութում: