Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի աճ է նկատվում։ Վերջին տվյալներով՝ երեկ կատարվել է 5․330 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1․164 նոր դեպք, գրանցվել է 14 մահ։ Շիրակի մարզում ևս վարակվածների թվի աճ կա։ Factor.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը տեղեկացրեց, որ վերսկսվել է կորոնավիրուսով հիվանդների …

