Քոչարյանի ինչի՞ց պիտի վախենա էս խորհրդարանը․ կտանեք թերապևտի մոտ․Վահագն Ալեքսանյանը՝ Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը, որի դաշինքի անդամ է նաև պատգամավոր Աննա Գրիգորյանը, օրերս այսպիսի արտահայտություն է արել, թե այս խորհրդարանը վախենում է իրենից։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Տիկի՛ն Գրիգորյան, ձեր առաջնորդի ինչի՞ց պետք է վախենա այս խորհրդարանը»,-դիմելով «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանին հարցադրում արեց Վահագն Ալեքսանյանը։ -Ինչի՞ց վախենա՝ «Իզմիրլյանից» տրված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց, թե՞ ՀՀ պատմության մեջ բացառիկ տգիտությունից։

Տիկի՛ն Գրիգորյան, ձեր առաջնորդին կտանեք թերապևտի մոտ՝ վախի հաղթահարման, ու կուղարկեք հանրային հեռուստաընկերություն՝ բանավեճի։ Անպայման կուղարկեք։ «Իզմիրլյանից» որեւէ տեղեկանք այս դեպքում չի օգնելու։ Կա՛մ վախենում է, կա՛մ չի վախենում ու գալիս է։ Ես լավ թերապևտի կարող եմ խորհուրդ տալ»:

Վահագն Ալեքսանյանի ելույթից հետո դահլիճում ծափեր հնչեցին։

Մանրամասները՝ տեսանյութում: