Գենշտաբի պետի տված 1 ժամից անցել է 144 ժամ, և տղաները դեռ գերեվարված են. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր ԱԺ նիստում անդրադարձան հայ ռազմագերիների խնդրին:

«Հունիսի 1-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ավարտել է հայ 14 ռազմագերիների դեմ հարուցված մեղադրանքի նախաքննությունը, և մեր ռազմագերիներին, որոնք Ադրբեջանը համարում է դիվերսանտներ, ահաբեկիչներ, ուղարկվել է դատարան»,- իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նրանք մեղադրվում են տեռորիզմի, Ադրբեջանի տարածքում այլ հանցագործ գործունեություն ծավալելու մեջ: Մեղադրվում են տեռորիստական, դիվերսիոն ակտեր, պայթյուններ, հրդեհներ և մարդկանց կյանքին վտանգ սպառնացող ահաբեկչական պլանավորված գործողություններ կատարելու մեջ: Խոսքը դեկտեմբերի 13-ին Հադրութի մերձակայքում գերեվարված մեր տղաների մասին է, որոնք չնայած միջազգային հանրության տոտալ ճնշմանը, Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ռազմագերի: Ինչ մնում է մյուս ռազմագերիներին, նրանց դեմ նախաքննությունը ևս ավարտված է և այս պահին ըստ իրենց, գործի ծանոթացման ընթացքն է գնում»,- նշեց Զոհրաբյանը և հիշեցրեց, որ 6 օր առաջ ԶՈՒ ԳՇ պատասխանատուն հայտարարեց, որ Ադրբեջանին տալիս են մեկ ժամ ժամանակ վերջերս գերեվարված մեր տղաներին վերադարձնելու համար։

«Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված»,- ասաց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ Մոսկվայից վերադարձած մեր պատվիրակությունը, որը պետք է բանակցեր սահմանային միջադեպերի՝ հատկապես վերջին վեց գերիների հետ համար, վերադարձել է ձեռնունյան. «Նրանք տարածեցին լղոզված մի հայտարարություն, որտեղ ընդամենը ասված է, որ քննարկումները և բանակցությունները շարունակվում են»: