Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին, աշխատանքային խմբի անդամներից բացի, հրավիրված էին նաև քաշաթաղցիների և հադրութցիների ներկայացուցիչները: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել ծրագրերի իրականացման փուլում առաջացող խնդիրների շտկման շուրջ: Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված էր տեղահանված արցախցիների …

