Մենք հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ներգրավել․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր հանրությունը կառուցողական խոսք է ուզում, ուզում է հասկանալ, թե ինչ ծրագրեր կան և խնդիրներն ինչ կերպ են լուծվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Կուսակցությունը որդեգրել է «աշխատատեղ և անվտանգություն» կարգախոսը. Այդ երկու բաղադրիչները փոխկապակցված են։

Մենք առաջարկում ենք հույսը դնել մեր ունեցած մարդկային և բնական ռեսուրսների վրա, շահագործել ունեցած բոլոր հանքային ռեսուրսները, կառավարել ջրային ռեսուրսներն ու եկամուտներն ուղղել բանակին, կրթությանը և գիտությանը։

Սպառազինել մեր բանակին այնպես, որ կարողանա մի քանի տարի հետո իսկ շատ լուրջ հակահարված տալ թշնամուն, որ թշնամին մեր սահմանները խախտելուց առաջ փորձի մտածել։

Մենք հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ներգրավվել՝ դիմելով միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրներին՝ իրենց մասնակցությունը ունենալու խնդրում, որովհետև համոզված ենք, որ եռակողմ համաձայնագիրը բխում է Ադրբեջանի շահերից։

Փաստաթուղթը ստորագրելուց անցել է վեց ամիս և վիճակը ոչ միայն չի կայունացել, այլ օր օրի մեր համար ավելի վատ հանգամանքներ են ի հայտ գալիս և այս տեմպը շարունակվելու դեպքում՝ եթե որևէ փոփոխություն չլինի, մենք անընդհատ կորցնելու ենք։ Դրա համար արտաքին քաղաքական նոր խաղացողների ներգրավվում է պետք»,- եզրափակեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: