Ապրիլի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Գառնի գյուղից ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 48-ամյա մի բնակչի։ Նույն օրը ոստիկանների աշխատանքների շնորհիվ կասկածվողը ներկայացրեց երկու տոպրակ դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված. հայտանբերվածը կանեփ է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Մանրամասները՝ տեսանյութում:

