Ինչո՞ւ Հայաստանում չի վերացվում ռազմական դրությունը: Արդյո՞ք դա քաղաքական շարժառիթ ունի: Այս հարցերն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ո՛չ արտակարգ, ո՛չ էլ ռազմական դրության պահպանումը ինքնանպատակ չի կարող լինել: «Հարցը գտնվում է համապատասխան լիազոր մարմնի ուշադրության կենտրոնում, և այն …

