Մի նորություն ասեմ. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք դրախտում ենք ապրում, բայց մինչև հիմա ի վիճակի չենք եղել և այսօր էլ չենք մեր դրախտը վայելել։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Արագածավան համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ: Այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ ես Հայաստանի տարբեր հատվածներով շրջագայելու առիթներ եմ ունենում։ Անցնում եմ տարածքներով, որտեղով նախկինում չեմ անցել կամ, տարածքներով, որոնք նախկինում չեմ նկատել։ Մենք դրախտում ենք ապրում, բայց մինչև հիմա ի վիճակի չենք եղել և այսօր էլ չենք մեր դրախտը վայելել։ Սա իրականում Ավետյաց երկիր է։ Մենք ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է։ Եվ մենք, ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտ դարձնել։ Մենք, ապրելով մեծ երկրում, չենք նկատել, որ ապրում ենք մեծ երկրում»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց, որ 2015-ին, երբ Սինգապուրի վարչապետը եկել էր Հայաստան, ասել է՝ դուք մեծ երկիր եք, ձեր խնդիրներն ուրիշ են: «Եվ այդ նախադասությունն ինձ ցնցեց: Նրա երկրի տարածքը 720 քմ է, որը Սևանա լճի մակերեսի 58 տոկոսն է: Եվ այդ երկիրը աշխարհի ամենամեծ ՀՆԱ ունեցող և բարեկեցիկ երկիրն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: