Բաքուն շիրակցի ևս 13 ռազմագերու նկատմամբ քրեական գործ է հարուցել

Լուրեր

05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ավարտվել է ևս 13 շիրակցի ռազմագերիների նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունը, որոնք, իբր, Ադրբեջանի տարածք են թափանցել ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների նպատակով։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Քննությամբ, իբր, պարզվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը Հայաստանի մի խումբ քաղաքացիներ անօրինական կերպով հատել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Հադրութի հյուսիսարևմտյան մասի անտառային գոտում, ինչպես նաև, իբր, մինչև 2020թ․ դեկտեմբերի 13-ը զինված հարձակումներ են գործել այդտեղ գտնվող հաստատությունների, առանձին մարդկանց վրա՝ հասարակական անվտանգությունը խախտելու և բնակչության շրջանում  խուճապ ստեղծելու համար։ Ըստ հայտարարության՝ խմբի անդամները պայթյուններ են կազմակերպել, հրդեհներ և այլ ահաբեկչական գործողություններ։

Ընդհանուր առմամբ, քրեական գործ է հարուցվել 13 հայ ռազմագերու նկատմամբ, գործի նյութերն ուղարկվել են դատարան։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նաև նրանց անունները։

Նշենք, որ ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ևս 14 շիրակցի ռազմագերու նկատմամբ։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 16-ին տեղի կունենա նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի նախապատրաստական նիստը։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Գերիների վերջին խումբը՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Էմմա Չոբանյան