Պատրաստվեք քաղաքացիական վրեժի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտրություններից հետո քաղաքական ու քաղաքացիական վենդետաներ են լինելու, կադրային ջարդ է իրականացվելու պետական կառավարման համակարգում: Այս մասին այսօր նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«2018-ի հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են, և ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են «տրոյական ձիու» դերակատարում:

Այո՛, տվե՛ք այդ կադրային ջարդն անելու մանդատը, և մենք բոլոր «տրոյական ձիերին» դուրս կշպրտենք ՀՀ պետական կառավարման համակարգից։

Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու։ Էսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, որ մարդիկ էդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վիզը գցած տարած լինեն։ Եվ ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների։

Իհարկե, ես իրավապահներին ասում եմ, որ օրենքում դրույթ ենք մտցրել, որ մարդկանց հարկադրելը հավաքին մասնակցելու կամ հետ պահելը քրեորեն պատժելի է։ Բայց էս դեպքում կան պրոցեդուրաներ, էդ մարդիկ պիտի գնան ցուցմունք տան։

Ես հիմա ասում եմ շատ ուղիղ ու հստակ. ընտրություններից հետո լինելու են վենդետաներ էն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։

Էն հիմնարկների ղեկավարները, ինձ չի հետաքրքրում՝ մասնավոր կլինի էդ հիմնարկը, հանրային կլինի, ովքեր իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի են ենթարկել, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների։ Էդ համայնքի ղեկավարները, կարճ ասած, ռադ են լինելու, և այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ։ Էդ հիմնարկների ղեկավարները, թեկուզ սեփականատերեր լինեն, ինձ չի հետաքրքրում, եթե սեփականատերերը կսկսեն դիմադրել, սեփականատերերով էլ կզբաղվենք, իրենց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետաների։ Ես զգուշացնում եմ, դե հանկարծ չփորձեք թպրտալ։ Կադրային ջարդուփշուր է լինելու, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտությունից օգտվելով՝ երեք տարի գործել են ժողովրդի դեմ։ Բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից։ Եվ ուրեմն, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: