Առանց ավտոմեքենայի «երիտասարդ թոշակառուն». ի՞նչ է հայտարարագրել Արթուր Վանեցյանը

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Factor.am-ը սկսում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարք։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ ԿԸՀ ներկայացված հայտարարագրում որպես գույք նշված է 106 քմ մակերեսով բնակարան։ Այն գտնվում է Երևանում՝ Բաղրամյան փողոցում։

Պարզվում է, որ Արթուր Վանեցյանը սեփական ավտոմեքենա չունի։ Համենայն դեպս, ըստ ներկայացված հայտարարագրի, նրա անվամբ ավտոմեքենա գրանցված չէ։

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա Վանեցյանը մեկ տարվա կտրվածքով՝ 2020-ի մայիսից մինչև ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածը, հայտարարագրել է 2 մլն 113 հզր դրամ։ Այս գումարը ներկայացված է որպես թոշակ, վճարողը ՀՀ ԱԱԾ-ն է։

Արթուր Վանեցյանը ներկայացրել է նաև, թե որքան գումար ունի այս պահի դրությամբ։ Ըստ փաստաթղթի՝ 2021 թվականի հունիսի 4-ի տվյալներով, Արթուր Վանեցյանի ֆինանսական միջոցները կազմում են 10 մլն դրամ և 25 հազար դոլար։