Սա կյանքի ու մահվան ընտրություն է, ընտրեք կյանքը, դրոշակակիրը. Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

«Մեզ համառորեն ուզում են խաբել ու մոլորեցնել՝ ցույց տալով նախկինների և ներկաների խաղը՝ Նիկոլ Փաշինյան կամ Ռոբերտ Քոչարյան ընտրությունը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության (ԱԺԲ) ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ երկուսից որին ընտրեն, տարբերություն չկա՝ Նիկոլին, թե Ռոբերտին ընտրությունը որևէ նշանակություն չունի. երկու դեպքում էլ ընտրում եք ռուսական գաղութատիրական համակարգը, որն արդեն Լավրովի առաջին պլանի իրականացումից հետո հիմա սկսել է իրականացնել Լավրովի երկրորդ պլանը:

«Այդ համակարգն արդեն վերածվել է ռուս-թուրքական համակարգի: Ռուսաստանը բերում և մեզ սկուտեղի վրա մատուցում է Թուրքիային: Հիմա Ռուսաստանն այնպես է անում, որ մոլորեցնի. այս երկու խեղկատակների միջից ժողովուրդն ընտրի մեկին, այնպիսի իրավիճակ ստեղծի, որ կարևոր չէ՝ որին կընտրի այդ երկուսից: Իրականում ընտրելով Ռուսաստանին՝ ընտրում ենք Թուրքիային: Եթե ընտրում ես Ռուսաստանին, ընտրում ես Թուրքիայի, եթե ընտրում ես Ռոբերտին, ընտրում ես Թուրքիային, եթե ընտրում ես Նիկոլին, ընտրում ես Թուրքիային: Չկա ոչ մի տարբերություն: Միակ լուծումը արևմուտքի մեկնած ձեռքը բռնելն է»,- նշեց Վարուժան Ավետիսյանը հավաստիացնելով, որ այդ լուծումն առաջակում է ԱԺԲ-ն՝ ճանապարհային քարտեզով, և կոչ անելով՝ սա կյանքի ու մահվան ընտրություն է, ընտրեք կյանքը:

Մանրամասները՝ տեսանյութում: