Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անընդունելի են համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին արված առաջարկը, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է աշխատանքային խումբ ստեղծել: Այս մասին հայտնել էր CNN Turk-ը՝ վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրները: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, ինչի արդյունքում կարող …