ՀՀ-ում բնակվողներն ազատվել են Շվեդիա մուտքի արգելքից

Լուրեր

11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
Բոլորը

ՀՀ-ում բնակվողները հուլիսի 12-ից ազատվում են Շվեդիա մուտքի արգելքից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը։

Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ այսօրվանից Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքն ամբողջությամբ կվերացվի։ Սա վերաբերում է նաև կացության իրավունք ունեցողներին։

«Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել մոտակա Շվեդիայի դեսպանություն, որը տրամադրում է վիզաներ։ Ցանկության դեպքում՝ ՀՀ կացություն ունեցող անձինք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում»,- ասվում է դեսպանության հայտարարությունում։