Հնդկաստանում դիտաշտարակի վրա սելֆի անելիս կայծակի հարվածից 16 մարդ է մահացել․ BBC

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիրակի հյուսիսային Հնդկաստանում՝ Ջայփուրում, կայծակի հարվածից 16 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել։ Զոհերը հորդառատ անձրևի ու կայծակի ժամանակ սելֆի են արել 12-րդ դարի Ամեր ամրոցի դիտաշտարակի վրա, որը շատ ճանաչված է զբոսաշրջիկների շրջանում, գրում է BBC-ն։

Նշվում է, որ բազմաթիվ զոհեր կան նաև Ութար Փրադեշ և Մադհյա Փրադեշ նահանգներում։ Տեղի լրատվամիջոցներին ոստիկանությունից հայտնել են, որ ամրոցի դիտաշտարակում կայծակի հարվածից զոհվածների մեծ մասը երիտասարդներ են։ Միջադեպի ժամանակ աշտարակում 27 մարդ է եղել։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միայն կիրակի Ռաջաստան նահանգում, որտեղ գտնվում է Ջայփուրը, կայծակի հարվածներից 9 մահ է գրանցվել:

Հաղորդվում է, որ առնվազն 41 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, զոհվել են Ութար-Փրադեշ նահանգում: Ամենամեծ թվով՝ 14 զոհ գրանցվել է Ալլահաբադ քաղաքում։ Երկու մարդ, որոնք Ֆիրոզաբադ քաղաքում պատսպարվել էին ծառի տակ, կայծակի հարվածից հետո տեղում մահացել էին: Մնացած մահերը գրանցվել են նահանգի մի քանի այլ շրջաններում: Առնվազն 7 մարդ մահացել է Մադհյա Փրադեշում:

Մասնագետներն ասում են, որ զոհերի թիվը երկու նահանգներում մեծ է, քանի որ մեծ թվով մարդիկ աշխատում են դրսում՝ գյուղատնտեսության և շինարարության ոլորտում:

Համաձայն պաշոնական տվյալների՝ Հնդկաստանում տարեկան շուրջ 2․000 մարդ է զոհվում կայծակի պատճառով։

Տաթև Ֆռանգյան