Հուլիսի 11-ին, Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, ճանապարհային ոստիկանությունը մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ճանապարհային ոստիկանության ուժերը կենտրոնացած էին հատկապես հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում։ Մեկ օրում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ։ Տարբեր խախտումների համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1019 արձանագրություն։ Չնայած բազմաթիվ հորդորներին …

