Մոսկվայում ներգաղթյալների միջև զանգվածային ծեծկռտուք է գրանցվել։ Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Կուզմինսկի» կայարանի հարևանությամբ։ Տարբեր գնահատականներով՝ ծեծկռտուքին 50-ից 200 մարդ է մասնակցել։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ուզբեկների ու ղրղզների միջև։ Նրանց մի մասը ձերբակալվել է, կան տուժածներ։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում կատարելով Մոսկվային ՆԳՆ գլխավոր վարչությանը։ «Ինտերֆաքսն» …

