Ադամ Շիֆը ներկա է եղել հայ-ամերիկյան թանգարանի ու մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Գլենդելում ներկա է գտնվել Քալիֆորնիայի հայ-ամերիկյան թանգարանի ու մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին կոնգրեսականը հայտնել է Facebook սոցցանցի իր էջում։

«Պատիվ էր ներկա գտնվել Գլենդելի գեղեցիկ սրտում Քալիֆորնիայի հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ամերիկահայերը մեր ազգի կարևոր բաղադրիչն են՝ հարստացնելով մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունը ԱՄՆ պատմությունն է, հույսի պատմություն՝ դժվարությունների, համառության և նոր սկզբի առաջ: Այս թանգարանը կապահովի, որպեսզի այդ պատմությունը փոխանցվի սերնդեսերունդ»,- գրել է Ադամ Շիֆը։

Հիշեցնենք՝ Գլենդելում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարանի շինարարությունը մեկնարկել է հուլիսի 11-ին: Ավելի քան յոթ տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո հայ-ամերիկյան թանգարանի երկհարկանի ժամանակակից կառույցը վեր կխոյանա Գլենդելի Կենտրոնական զբոսայգում: Զբոսայգու արդիականացման վրա կծախսվի 18.5 մլն դոլար:

Նախագծի հեղինակը Գլենդելի Alajajian Marcoosi Architects ճարտարապետական ընկերությունն է: Նշվում է, որ կառույցի՝ ժայռ հիշեցնող ժամանակակից արտաքին տեսքը համահունչ է քարքարոտ Հայաստանին:

Տաթև Ֆռանգյան