ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Նա կրկին նշեց, որ խիստ մտահոգված են սեպտեմբերի 27-ից ԼՂ-ում լարվածության սրացմամբ, որի արդյունքում երկու կողմերն էլ ունեն զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ «Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածության ցուցաբերել, դադարեցնել արյունահեղությունը։ Ցավակցում ենք զոհերի …