Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7.2 բալ, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները նախազգուշացրել են ցունամիի վտանգի մասին՝ նշելով, որ ափամերձ շրջանները կարող են մինչև մեկ մետր բարձրությամբ ալիքով ծածկվել։ Ավելի ուշ, սակայն, այս նախազգուշացումը չեղարկվել է։ Երկրաշարժը զգացվել է նաև մայրաքաղաք Տոկիոյում։ …

