«Թալիբանը» սպառնում է Անկարային՝ Աֆղանստանից թուրքական ուժերը դուրս չբերելու դեպքում հետևանքներ կլինեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Թալիբան» շարժումը նախազգուշացրել է, որ կհարձակվի թուրքական ուժերի վրա, եթե նրանք մնան Աֆղանստանի տարածքում։ Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, որը տարածել է աֆղանական 1TV հեռուստալիքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թուրքական ղեկավարության որոշումը՝ Աֆղանստանում զորակազմի մի մասը պահելու մասին, խախտում է երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում է աֆղանցիներին ազգային շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Թալիբները նշում են, որ «Աֆղանստանի տարածքում ցանկացած օտարերկրյա զորակազմի ներկայությունը ցանկացած պատրվակով դիտարկում են որպես օկուպացիա և պայքարելու են զավթչների դեմ»։

Թալիբները կոչ են արել թուրքական ղեկավարությանը՝ հրաժարվել ընդունած որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջև»։

«Եթե թուրքական պաշտոնական անձինք չվերանայեն իրենց որոշումը, ապա «Թալիբանի» կողմնակիցները հանդես կգան թուրքական ուժերի դեմ»,- ասվում է հայտարարությունում։

Այս դեպքում թալիբները պատասխանատվությունը դնում են նրանց վրա, որոնք «խառնվում են ուրիշի գործերին և նման որոշումներ կայացնում»։

Նշենք, որ հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Աֆղանստանում իր զորակազմը պահպանել ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ՝ այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուց հետո։

Էմմա Չոբանյան