Հունիսի 16-ին Աֆղանստանի և Թուրքմենստանի սահմանին գտնվող Դավլաթ Աբադ քաղաքում «Թալիբան» շարժումը մահապատժի է ենթարկել Աֆղանստանի հատուկ ուժերի միավորումների տասնյակ զինվորականների, որոնք փորձել են հանձնվել թալիբներին։ CNN-ի տրամադրության տակ է հայտնվել մահապատժի տեսանյութը, լրատվականը խոսել է նաև ականատեսների հետ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորականների դիերը ցաք ու ցրիվ եղել բացօթյա շուկայում: Քաղաքը գրավելու …

