Թալիբներն Աֆղանստանում մահապատժի են ենթարկել 22 զինվորականի, որոնք փորձել են հանձնվել

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Հունիսի 16-ին Աֆղանստանի և Թուրքմենստանի սահմանին գտնվող Դավլաթ Աբադ քաղաքում «Թալիբան» շարժումը  մահապատժի է ենթարկել Աֆղանստանի հատուկ ուժերի միավորումների տասնյակ զինվորականների, որոնք փորձել են հանձնվել թալիբներին։

CNN-ի տրամադրության տակ է հայտնվել մահապատժի տեսանյութը, լրատվականը խոսել է նաև ականատեսների հետ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորականների դիերը ցաք ու ցրիվ եղել բացօթյա շուկայում:

Քաղաքը գրավելու համար մղված կատաղի պայքարից հետո զինվորականները սպառել են զենք-զինամթերքը և թալիբների շրջափակման մեջ հայտնվել, պատմել են ականատեսները:

Կարմիր խաչը հաստատել է 22 աֆղան զինվորականների սպանությունը։

CNN-ը նշում է, որ աֆղան զինվորականների սպանությունը խիստ հակադրվում է թալիբների ջանքերին, որոնք փորձում են ի ցույց դնել, թե ընդունում են աֆղան զինվորների հանձնվելը և անգամ որոշ դեպքերում վճարում նրանց՝ տուն հասնելու համար, քանի որ դա իրենց համար Աֆղանստանում նոր տարածքների ձեռքբերում է դառնում։

Տեսանյութը՝ այստեղ։

Տաթև Ֆռանգյան