Վրացական հեռուստաընկերությունները դադարեցրել են հեռարձակումը՝ ի հիշատակ սպանված օպերատոր Լեքսո Լաշկարավայի

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Վրաստանի տարածաշրջանային հեռուստաալիքների մի մասը տեղի ժամանակով ժամը 15։00-ին դադարեցրել է հեռարձակումը՝ ի հիշատակ «Pirveli» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի։ Նրան վերջին հրաժեշտն են տվել գործընկերները, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

«Ի հիշատակ զոհված հեռուստաօպերատորի՝ հեռուստաէկրաններին 10 րոպե շարունակ կլինի միայն «Լեքսոյի համար» հեշթեգով գրությունը»,- հայտնում է «TV Pirveli»-ն։

Հիշեցնենք՝ «Pirveli» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան մահացել է տանը՝ հուլիսի 5-ին, Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Օպերատորը ստացել է դեմքի ոսկորների կոտրվածքներ և ուղեղի ցնցում։ Նրան վիրահատել են, օպերատորը մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում:

«Pirveli» հեռուստաալիքի լրագրող Միրանդա Բագատուրիայի խոսքով, ում վրա ևս հարձակվել էին «Ամոթ» հասարակական կազմակերպության գրասենյակում, շուրջ 20 հոգի ոտքերով հարվածներ են հասցրել Լեքսային, ապա արնաշաղախ թողնելով՝ հեռացել։

Օպերատորի մահը Թբիլիսիի ու երկրի խոշոր քաղաքների փողոցներ է դուրս բերել հազարավոր մարդկանց։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները խորհրդարանի շենքի դիմաց վերջնագիր են ներկայացրել կառավարությանը՝ պահանջելով երկրի վարչապետի ու նախարարների կաբինետի հրաժարականը։

Տաթև Ֆռանգյան