Կրակոց Քանաքեռի գերեզմանների մոտ, պատանի է վիրավորվել. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Հուլիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդումներ են ստացվել, որ  հրազենային վիրավորումով նախ «Քանաքեռ-Զեյթուն», որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Զաքարիա Քանաքեռցու փողոցում բնակվող մի պատանի։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը նախ պարզել են, որ 16-ամյա տղան վնասվածքը ստացել էր Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Պատանին իրավապահներին հայտնել են նաև, որ չի ճանաչում իրեն վնասվածք պատճառողին։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզել են կրակոցն արձակած անձի ինքնությունը՝ մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցում բնակվող 29-ամյա երիտասարդ էր։

Բացատրական աշխատանքն արդյունք է տվել։ Կասկածվողը ոչ միայն գնացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրել կարճեցված փողերով ապօրինի հրացանը։ Նա հայտնել է նաև, որ պատահաբար է կրակել։ Տեղեկությունն իրական է, թե՝ ոչ, կպարզվի քննությամբ։

Հրազենը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։