Բաքվում Հունաստանի դեսպանի այցը Շուշի հույների վրդովմունքն է հարուցել․ Greek City Times-ի անդրադարձը

Լուրեր

24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:02
«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:56
Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:48
Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից
24.08.2026 | 17:40
«Պարոն Ղազարյան, ինչի՞ չեք դմփդմփացնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:38
Ծանրորդ Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
24.08.2026 | 17:32
Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:25
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:12
Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:01
Ես չեմ նահանջելու, արմատախիլ ենք անելու քրեական ենթամշակույթը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:57
Զելենսկին հայտնել է, որ «փոխանակման հատուկ փուլի» շրջանակում Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող
24.08.2026 | 16:47
Ռուսաստանի հավաքականը դարձյալ չի մասնակցի շախմատի Համաշխարհային օլիմպիադային
24.08.2026 | 16:39
Ոչինչ թող ՀՀ-ն ոչնչանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի հետը վնասվի․ էս ի՞նչ մոտեցում ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:30
ՀՀ-ն գնում է ԵՄ․ հանրաքվեն՝ դիմումից հետո, վիզաների ազատականացումը՝ 2029-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսն այն 40-ից ավելի դեսպանների թվում էր, որոնք այցելել են ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքը։ Դեսպանի այցը հարուցել է հույների դժգոհությունը, գրում է Greek City Times պարբերականը։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ անցյալ տարի դեսպանի հավատարմագրերի հանձնման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ միշտ աջակցելու են Թուրքիային Արևելյան Միջերկրականի հարցում։

«Կարող եմ Ձեզ ասել, ինչը գաղտնիք էլ չէ, որ Թուրքիան ոչ միայն մեր ընկերն ու գործընկերն է, այլև եղբայրական երկիր է մեզ համար։ Առանց տատանվելու մենք սատարում ենք Թուրքիային և կսատարենք ցանկացած պարագայում։ Մենք աջակցում ենք Թուրքիային բոլոր հարցերում, ներառյալ՝ Արևելյան Միջերկրականի հարցում»,- ասել էր Ալիևը։

Լրատվամիջոցը գրում է, որ չնայած սրան՝ դեսպան Պիպերիգոսը միացել է Ադրբեջանի քարոզչական արշավին։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումը հանգեցրեց սարսափելի պատերազմական հանցագործությունների, ինչպիսիք են գլխատումները, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը, եկեղեցիների դիտավորյալ թիրախավորումը, նույնիսկ լրագրողների նկատմամբ հարձակումները։

«Հիշեցնենք, որ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ամենաբարձր մակարդակի օտարերկրյա պաշտոնյան էր, որն այցելել է Հայաստան 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, այն բանից հետո, երբ Հունաստանի հասարակությունը պահանջներ էր ներկայացրել՝ աջակցել պատերազմական իրավիճակում գտնվող երկրին»,- գրում հոդվածագիրը՝ նշելով, որ հիմա, սակայն, հունական հասարակությունը վրդովված է, որ դեսպան Պիպերիգոսը միացել է ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչական շրջագայությանը, հատկապես, երբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են միանալ։

Հրապարակման մեջ ասվում է նաև, որ Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ԱԳ նախարարները հունվարին համատեղ հռչակագիր էին ընդունել, որում նրանք հաստատում էին միմյանց տարածքային պահանջները Հունաստանի, Հայաստանի ու Հնդկաստանի նկատմամբ։

«Չնայած Ադրբեջանը չի ճանաչում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», նրա՝ Նախիջևանի Ինքավար շրջանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի է 541 ու 550 բանաձևերը։ Սա ենթադրում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմը՝ Ստեփանակերտ մայրաքաղաքով, դադարեր գոյություն ունենալ, Ադրբեջանի կառավարությունը կդառնար Թուրքիայից հետո երկրորդ երկիրը, որը պաշտոնապես կճանաչեր, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանի մայրաքաղաքում որոշումներ կայացողները հիմա պաշտոնապես չեն ճանաչել Հյուսիսային Կիպրոսը՝ այն վախից, որ Հունաստանն ու Կիպրոսը կարող են պատասխանել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն։

Նշվում է, որ դեսպան Պիպերիգոսը չի պատասխանել սոցցանցերի օգտատերերի հարցերին, իսկ Հունաստանի ԱԳՆ-ն մինչև հոդվածի հրապարակման պահը չի պատասխանել լրատվամիջոցի հարցմանը։

Էմմա Չոբանյան