Մոլդովայի ընտրություններում հաղթում են արևմտամետները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արևմտամետ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի PAS կուսակցությունը հաղթել է երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, տեղեկացրել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Մայա Սանդուի քաղաքական ուժը առաջնորդվում է կոռուպցիայի դեմ պայքարի և բարեփոխումների իրականացման օրակարգով: Նախագահը հույս ունի 101-տեղանոց խորհրդարանում ստանալ մեծամասնություն` բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք, ըստ նրա, արգելափակվել են իր ռուսամետ նախորդի` Իգոր Դոդոնի դաշնակիցների կողմից: Դրա մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Քվեաթերթիկների 99,63% -ի հաշվարկը ցույց է տալիս, որ խորհրդարանում ներկայացված կլինեն միայն երեք քաղաքական ուժեր: Արևմտամետ PAS- ն ստացել է ավելի քան 52% ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ Դոդոնի գլխավորած Սոցիալիստների և Կոմունիստական կուսակցսության դաշինքը՝ 27,32%:

1 միլիարդ դոլար արժողությամբ բանկային սկանդալի կապակցությամբ խարդախության և փողերի լվացման մեջ դատապարտված գործարար Իլան Շորի կուսակցությունը ստացել է ավելի քան 5 % ձայն: Շորը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:

Արևմուտքն ու Ռուսաստանը պայքարում են ազդեցության համար 3,5 միլիոն բնակչություն ունեցող խորհրդային այս հանրապետությունում, որը Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկն է և կտրուկ տնտեսական անկում է ապրել COVID-19 համաճարակի ընթացքում, գրում է Ռոյթերսը:

Համաշխարհային բանկի նախկին տնտեսագետ, գործող նախագահ Սանդուն, որը կողմ է Եվրամիության հետ կապերի խորացմանը, անցյալ տարի առավելության է հասել ռուսամետ Դոդոնի նկատմամբ, բայց ստիպված էր իշխանությունը կիսել 2019 թվականին ընտրված խորհրդարանի և Դոդոնին հավատարիմ ուժերի կողմից վերահսկվող կառավարության հետ:

Ապրիլին Սանդուն լուծարեց խորհրդարանը, որում PAS- ն ուներ 15 օրենսդիր, իսկ Դոդոնի սոցիալիստները ՝ 37: Դոդոնը իր դաշնակիցների հետ վայելում էր մեծամասնություն՝ վերահսկելով 54 պատգամավորական մանդատ:

«Հուսով եմ, որ Մոլդովան այսօր կավարտի դժվարին՝ գողերի կառավարման դարաշրջանը: Մեր քաղաքացիները պետք է իրենց վրա զգան մաքուր խորհրդարանի և կառավարության առավելությունը, որը հոգ է տանում մարդկանց մասին», – գրել է Սանդուն իր ֆեյսբուքյան էջում:

Նա ասաց, որ ձայների վերջնական հաշվարկից հետո ինքը մտադիր է հնարավորինս շուտ ձևավորել նոր կառավարություն:

Խորհրդարանում տեղերի բաշխումը դեռ վերջնական պարզ չէ, քանի որ այն կուսակցություններին տրված ձայները, որոնք չեն անցել խորհրդարան, բաշխվելու են հաղթողների միջեւ:

Մոլդովայում, որը գտնվում է Ուկրաինայի և ԵՄ անդամ Ռումինիայի միջև, վերջին տարիներին անկայուն քաղաքական իրավիճակ էր, որը ուղեկցվում էր կոռուպցիոն սկանդալներով, ներառյալ բանկային համակարգից $ 1 միլիարդի անհետացումը:

Դոդոնը կոմունիստների հետ ստեղծել է ընտրական դաշինք և քննադատում է Սանդուի արևմտամետ քաղաքականությունը, որն, ըստ նրա, կհանգեցնի պետության փլուզմանը: