Չինաստանում Չժենչժոու քաղաքում հեղեղումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 5-ը՝ տուժել։ Այստեղ ռեկորդային տեղումներ են գրանցվել։ Տրանսպորտային միջոցների տեղաշարժը դադարեցվել է, մետրոյի որոշ գնացքներ արգելափակվել են թունելներում։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել։ Մարդիկ դուրս են եկել վագոններից ու քայլել են երկաթգծի երկայնքով։ Euronews-ի տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են մեքենաները լողում հեղեղված փողոցներում։ …

