Նոր վտանգավոր պրոցես է սկսվում․ ՀՀ-ն ուժային գործիք պիտի չդառնա․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ 

-Պարո՛ն Վարդանյան, Փաշինյանն ու Ալիևը վերջին շրջանում, մոդա դարձած բառապաշարով ասած, դրական ուղերձներով են փոխանակվել։ Ըստ երևույթին, առաջիկայում ընդգծվում է նաև նրանց հանդիպումը։ Ալիևն էր ասել՝ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանն ադեկվատ կլինի: Լիտվայում էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկ արեց Ալիևին՝ իր հետ հանդիպման կտանի ականապատ դաշտերի քարտեզները, թող Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հայ գերիներին բերի։ Իրական պրոցես կարո՞ղ է սկսվել, հատկապես, որ Փաշինյանն է օրերս այցելելու Մոսկվա, չի բացառվում՝ նաև հետո դա անի Ալիևը։

-Վերջին շրջանում մենք կոնստրուկտիվ հայտարարություններ ենք լսում։ Կարող ենք ենթադրել նաև, որ միջազգային հանրության ներգավվածություն կա այս ամենում, ընդ որում՝ ակտիվ: Միսնկի խումբը ցույց է տալիս, որ պետք չէ իրենց մասին մոռանալ և Ղարաբաղ են պատրաստվում այցելել։ Այս նոր պրոցեսը, թե ինչ արդյունքների կհանգեցնի, չենք կարող ասել այս պահին։

-Թերևս պիտի կարևոր համարենք այն, որ ՀՀ-ն չտրվի արտաքին ճնշումներին և շահերի զիջումներ չանի, ինչքան էլ գայթակղիչ լինի տարածաշրջանի ապաշրջափակումը։

-Մենք չպետք է մոռանանք ՀՀ քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը, և նաև ինչու ոչ՝ ընդդիմության։ Դուք լրատվամիջոց եք և բարձրացնում եք այս հարցերը, և իշխանությունը գիտի, որ կա հանրային վերահսկողություն և հանրային պահանջ, ու նաև կան որոշակի հայտարարություններ, որ խոսք լինել չի կարող Ադրբեջանին միջանցք տրամադրելու և Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Հիմա կա այդ ընդդիմությունը և բոլորը գիտեն, որ յուրաքանչյուր առիթ, նույնիսկ` չեղած, կօգտագործեն, որպեսզի իրենց դիրքերն ամրապնդեն և հակառակը՝ թուլացնեն ՀՀ իշխանության դիրքերը։ Տեսեք, դուք ասում եք, որ կարևոր է՝ զիջումներ չանեն, այնքան վերահսկող գործոններ կան, որ նույնիսկ դա թույլ չեն տա։

-Եկեք տարածաշրջանի պատկերին էլ նայենք․ փոխաբերական իմաստով ասած՝ ինչ-որ մի տաք երկաթ է ծեծվում տարածաշրջանում, և պարզ էլ չէ՝ ի վերջո դա կտրող թո՞ւր է դառնալու՝ արյուն հեղող, թե՞ պատերազմի կամ ռազմական գործողությունների պրոցես չի լինի։ Ի՞նչ նկատի ունեմ․ վերջին շրջանում լարվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչը մեզ զգոնության է մղում։ Վերջին մեկ ամսում Ադրբեջանն ու Թուրքիան 5-րդ զորավարժությունն են անցկացնում, այս անգամ՝ Նախիջևանում, Իրանն էլ է անցկացնում զորավարժություններ։

Իրանի ԱԳՆ-ն Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է․ «Հույս ունեն՝ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»։ Ահազանգ տեսնո՞ւմ եք մեզ համար։

-Դե իհարկե, իրավիճակը շատ բարդ է, կան բազմաթիվ ռիսկեր, բայց այստեղ հետևյալի մասին էլ կարող ենք խոսել՝ ՀՀ-ն ի՞նչ կարող է այստեղ անել։

-Իրանի ահազանգած սահմանների փոփոխության վտանգը ՀՀ-ի՞ մասին է։

-Չեմ կարող ասել։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները և հասարակությունը, բնականաբար, չեն կարող թույլատրել սահմանի փոփոխություններ։

Չմոռանանք նաև, որ միջազգային հանրությունը նույնպես բազմիցս խոսել է Սյունիքի կարևորությունից, այցեր են կատարվել այնտեղ։ Այսինքն՝ այստեղ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, կարծում եմ, որ կարևոր սկզբունք է, և, վերջիվերջո, կա միջազգային հանրության կենսական շահերի տեսակետ, և մենք այդ բախման թատերաբեմը չպետք է լինենք։ Կարող է գայթակղիչ լինել ինչ-որ մեկի թուլությունն օգտագործել մյուսի դեմ, բայց ՀՀ-ն պետք է չդառնա գործիք՝ ինչ-որ մեկի դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան