Քաղհասարակության դեմ ապատեղեկատվությունը Հայաստանում նորություն չէ, սակայն հստակ տարբերություն կա նախահեղափոխական շրջանի և հետ հեղափոխական շրջանի միջև: Այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց անկախ հետազոտող Աննա Փամբուխչյանը: Նա իր այլ գործընկերների հետ Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հետազոտություն՝ նվիրված ապատեղեկատվությանն ու կեղծ պատմույթներին։ Հետազոտությունը բաղկացած է 4 գլուխներից՝ Կորոնավիրուսի համաճարակ, Լեռնային Ղարաբաղի երկրորդ …

