Ադրբեջանի հիստերիան՝ հայկական ֆիլմի շուրջ․ կինոնկարը հանվել է միջազգային կինոփառատոնի ծրագրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հերթական հայկական ֆիլմն արտասահմանյան փառատոնում խտրական վերաբերմունքի է արժանացել ադրբեջանական լոբբիի ճնշումների պատճառով: Այս անգամ խոսքը ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական կինոնկարի մասին է: Այն պետք է հոկտեմբերի 1-ին ցուցադրվեր Մինսկում՝ ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում:

Ֆիլմը պատմում է հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին, իսկ նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։ Ժապավենը, սակայն, հանվել է ծրագրից՝ ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։

Ռեժիսոր Արմեն Խաչատրյանը պատմում է, որ տարիներ առաջ նույն «Եվրասիա. DOC-2021» փառատոնում գլխավոր մրցանակ է ստացել, իսկ այսօր՝ արժանացել խտրական վերաբերմունքի:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը պատրաստվում է բողոքի նոտա հղել կազմակերպիչներին։ Միության նախագահ Հարություն Խաչատրյանն անթույլատրելի է համարում ադրբեջանցիների սպառնալիքներին տեղի տալը։

Արմեն Խաչատրյանն էլ կարծում է, որ արդյունքի հասնելու հարցում մեծ դեր կարող է ունենալ տվյալ երկրի հայ համայնքը:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահը վստահ է, որ նման արգելքները հաճախ հակառակ ազդեցությունն են ունենում՝ նպաստելով տվյալ ֆիլմի տարածմանը։ Հաճախ քույր փառատոններն են աջակցություն հայտնում, լինում են նաև դեպքեր, երբ փառատոնը, որտեղ արգելվում է ֆիլմը, հաջորդ տարի պարտավորվում է ցուցադրել այն:

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը շեշտում է՝ այն փառատոնները, որոնց համար հեղինակությունն ամեն ինչից վեր է, չեն տրվում քաղաքական ճնշումների և արգելքների: Ավետիսյանը նկատում է՝ միջազգային փառատոնները որոշ դեպքերում կարող են գնալ փոխզիջումների, սակայն ոչ ֆիլմի ցուցադրման չեղարկման:

Առաջին անգամ չէ, որ թուրքական կամ ադրբեջանական լոբբին հայկական ֆիլմի առնչությամբ հիստերիա է բարձրացնում: Ավելի վաղ Ադրբեջանի բողոքների պատճառով Ստամբուլի միջազգային կինոփառատոնում արգելվել էր իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը։ Այն ներկայացնում է մի կնոջ պատմություն, որն ամուսնու մահից հետո փախչում է նրա հարազատներից և ծպտյալ բնակվում Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում:

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը փորձ էր արել տապալել նաև Նորա Մարտիրոսյանի` «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարի ցուցադրությունը։ Բաքուն Կաննի և Տալինի կինոփառատոնների պատասխանատուներին կոչ էր արել հանել այն փառատոնային ծրագրերից, այս անգամ, սակայն, ապարդյուն: Կինոփառատոնների պատասխանատուները հանդես էին եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ֆիլմի։

Այն պատմում է օդանավակայանների ֆրանսիացի աուդիտորի՝ Ալենի մասին. նա ժամանում է Արցախի Հանրապետություն՝ ուսումնասիրելու Ստեփանակերտի օդանավակայանը և կանաչ լույս տալու դրա վերաբացմանը:

Այլ էր եղել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմի ճակատագիրը․ կինոնկարը Ռուսաստանի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անսպասելիորեն հանվել էր Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Դա նախազգուշական քայլ էր, քանի որ կինոնկարն ուղղակիորեն առնչվում էր Ղարաբաղին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, ռազմական գործողություններին:

Ինչո՞ւ չվարվել նույն կերպ ադրբեջանական ֆիլմերի հետ կապված․ սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներում հաճախ նման տեսակետ է հնչում։ Կինոաշխարհի ներկայացուցիչները, սակայն, վստահ են՝ այս հարցում որևէ պարագայում չպետք է նմանվել Ադրբեջանին: Հայկական կողմը պարզապես պետք է զբաղվի իր ֆիլմերի քարոզչությամբ, իսկ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի կինոարտադրության ոլորտի ֆինանսավորումը բարձրացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան