Հասանք Եվրոպային գներով, բայց ոչ աշխատավարձով․ որքա՞ն արժե տրանսպորտով երթևեկելը աշխարհի տարբեր երկրներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2025 | 23:27
Փարիզի քաղաքային խորհուրդը Ստամբուլի կալանավորված քաղաքապետին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել
08.04.2025 | 23:13
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.04.2025 | 22:58
Ալիևն իրանցի նախարարի հետ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման, Արաքս գետի վրայով կառուցվող կամրջի հարցեր է քննարկել
08.04.2025 | 22:43
Նեթանյահուն դեմ է Թուրքիային F-35-երի վաճառքին․ նա ԱՄՆ-ում լոբբինգ է անում գործարքի դեմ
08.04.2025 | 22:30
Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ. ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը՝ ՀՀ նախագահին
08.04.2025 | 22:19
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Ստամբուլում ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունների 2-րդ փուլի բանակցողների անունները
08.04.2025 | 22:10
Բաքվում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը
08.04.2025 | 22:00
Սա է ամենամեծ վտանգը ՀՀ-ի դեմ․ Ադրբեջանն Իրանի դեմ պատերազմում իր մասնակցելը ուզում է ԱՄՆ-ին վաճառել. Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 21:51
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
08.04.2025 | 21:48
Պարեկները հայտնաբերել են մայթով երթևեկող Մերսեդեսի վարորդին, արձանագրություն է կազմվել
08.04.2025 | 21:38
Ադրբեջանի բանակում մարտավարական զորավարժություններ են անցկացվել
08.04.2025 | 21:27
Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 21:15
ՀՀ-ում Ղարաբաղի հարցի պատճառով երբեք իշխանափոխություն չի եղել․ Լաուրա Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 21:08
Ի՞նչ է նշանակում ջախջախիչ պարտություն. Արմավիրի մարզպետը` Փարաքարի ընտրության արդյունքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2025 | 21:06
Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդին և 13 հազար դոլար պահանջել
Բոլորը

10 оր անց՝ փետրվարի 1-ից, ուժի մեջ կմտնեն Երևանում հասարակական տրանսպորտով երթևեկելու նոր սակագները։

  • 90 րոպե տևողությամբ ուղերթ – 300 դրամ
  • Մեկօրյա ուղետոմս – 900 դրամ
  • 10 ուղերթի ուղետոմս – 2,200 դրամ
  • 7-օրյա ուղետոմս – 5,000 դրամ
  • ամսական ուղետոմս – 9,000 դրամ
  • 90-օրյա աբոնեմենտ – 24,000 դրամ
  • տարեկան ուղետոմս – 90,000 դրամ

Եթե ենթադրենք, որ ուղևորը յուրաքանչյուր օր երթևեկում է 2 անգամ, ապա միջին երթևեկության արժեքը կազմելու է

  • Տարեկան քարտով՝ մեկ ուղերթը 123 դրամ
  • Ամսական քարտով՝ 150 դրամ
  • 10 ուղևորության քարտով՝ 220 դրամ
  • 7-օրյա քարտով՝ 357 դրամ

Ավելի քան երկու տասնամյակ Երևանի բնակիչները հասարակական տրանսպորտից մեկ անգամ օգտվելու համար վճարում էին 100 դրամ՝ անկախ ուղերթի տևողությունից։  Առաջարկված նոր սակագները համապատասխանում են Արևելյան Եվրոպայի մայրաքաղաքների գներին, սակայն ավելի բարձր են Հայաստանի հարևան երկրներում գործող սակագներից։ Այս մասին նշվում է տնտեսագետ, tvyal.com կայքի հիմնադիր Աղասի Թավադյանի հոդվածում։ Օրինակ՝ Վարշավայում մեկ ուղերթի տոմսն արժե շուրջ 326 դրամին համարժեք գումար, Սոֆիայում թվային տոմսի արժեքը կազմում է 338 դրամ։ Համեմատության համար՝ Թբիլիսիում արժեքը 140 դրամ է, իսկ Բաքվում՝ 118 դրամ։

Այսպիսով՝ Թավադյանը ներկայացնում է տրանսպորտի ուղեվարձերի տարբերությունը տարբեր քաղաքներում արտահայտված դրամային համարժեքով։

Քաղաք Երկիր Ողևորության տևողություն Արժեք
Բուդապեշտ Հունգարիա Մեկ տոմս 601 դրամ
Պրահա Չեխիա 30 րոպեանոց տոմս 486 դրամ
Սոֆիա Բուլղարիա Մեկ ուղևորություն 338 դրամ
Վարշավա Լեհաստան 20 րոպեանոց տոմս 326 դրամ
Ստամբուլ Թուրքիա Մետրոյի մեկ ուղևորություն 304 դրամ
Երևան Հայաստան Ստանդարտ ուղևորություն 300 դրամ
Բուխարեստ Ռումինիա Մեկ ուղևորություն 249 դրամ
Մոսկվա Ռուսաստան Մետրոյի մեկ ուղևորություն 221 դրամ
Թբիլիսի Վրաստան Մետրոյի մեկ ուղևորություն 140 դրամ
Բաքու Ադրբեջան Մետրոյի մեկ ուղևորություն 118 դրամ
Մինսկ Բելառուս Մետրոյի մեկ ժետոն 103 դրամ
Թեհրան Իրան Մետրոյի մեկ ուղևորություն 95 դրամ
Կիև Ուկրաինա Ստանդարտ ուղևորություն 76 դրամ
Ալմաթի Ղազախստան Մեկ ուղևորություն 68 դրամ

Գները համեմատելիս կարևոր է հաշվի առնել, թե յուրաքանչյուր երկրում որքան են կազմում աշխատավարձերը։ Օրինակ՝ Վարշավայում, որտեղ տրանսպորտի սակագինը մոտավորապես նույնն է ինչ Երևանում առաջարկվողը, միջին ամսական աշխատավարձը գերազանցում է 716,000 դրամը, այսինքն՝ տրանսպորտային ծախսերը կազմում են աշխատողի եկամտի մոտ 1.5%-ը։ Երևանում  միջին ամսական աշխատավարձը մոտ 216,000 դրամ է, ստացվում է տրանսպորտային ծախսերը կկազմում են եկամուտների գրեթե 4.2%-ը, այսինքն Վարշավայի համեմատ գրեթե 3 անգամ ավելի։ 

Պրահայում տրանսպորտի ամսական ծախսը կազմում է 8944 դրամ, իսկ միջին աշխատավարձը՝ շուրջ 910 հազար դրամ է, Բուդապեշտում՝ ամսական ծախսը 9176 դրամ է, միջին աշխատավարձը՝ 630 հազար դրամ։ Երևանում ամսական ծախսը կկազմի 9000 դրամ, միջին աշխատավարձը՝ 216 հազար դրամ է։

Տնտեսագետը նշում է՝ չնայած խոցելի խմբերին առաջարկվող զեղչային  համակարգի՝ գնագոյացման կառուցվածքը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Մինիմալ 90-րոպեանոց տոմսն արժե 300 դրամ, մինչդեռ Երևանում տաքսու միջին ուղերթը սկսվում է 600 դրամից։ Երկու կամ երեք հոգով միասին ճամփորդելու դեպքում տաքսին դառնում է տնտեսապես մրցունակ տարբերակ, ինչը հակասում է հասարակական տրանսպորտի բարեփոխումների հռչակված նպատակներին։

Այս մարտահրավերը բացառիկ չէ Երևանի համար։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին պահպանում է ավելի ցածր սակագներ՝ մեկ ուղևորության արժեքը կազմում է 140 դրամին համարժեք գումար, սակայն շահագործում է ավելի հին շարժակազմ։ Բաքուն վերջերս բարձրացրել է մետրոյի սակագինը մինչև 118 դրամ, թեև այն դեռևս զգալիորեն ցածր է Երևանի նոր գներից։ Միևնույն ժամանակ, Մոսկվան, չնայած ավելի բարձր աշխատավարձերին, պահպանում է հասարակական տրանսպորտի համեմատաբար մատչելի գներ՝ զգալի սուբսիդիաների շնորհիվ։

Աղասի Թավադյանի դիտարկմամբ միջին վիճակագրական երևանցին այժմ կարող է իր աշխատավարձով գնել ընդամենը 24 ամսական աբոնեմենտ՝ նախկին 43-ի փոխարեն, ինչը գնողունակության դրամատիկ անկում է հազարավոր ընտանիքների համար։ 

Չնայած իրականացված բարեփոխումներին՝ քաղաքացիներից շատերը դեռևս դժգոհ են Երևանում տրանսպորտի աշխատանքից։ Հատկապես՝ պիկ ժամերին տրանսպորտում անգամ ազատ կանգնելու տեղ գտնելնը դժվար է, երբեմն կանգառներում երկար սպասելու կարիք է լինում, իսկ վճարային տերմինալները ոչ միշտ են ընդունում վճարումն ու դրա պատճառով հերթեր են գոյանում դրանց մոտ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան