«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի մեկնարկեց Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով: Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը ազդարարեցին մեկնարկը՝ կարևորելով հատկապես հիմա Տավուշում ամուր ոգին և հոգևոր …

